13 ապրիլի 2013 - 10:43 AMT
2013թ. առաջին եռամսյակում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի» առևտրային կետերի շրջանառությունն աճել է մոտ 46%-ով

2013 թվականի 1-ին եռամսյակի արդյունքներով Բանկի առևտրային կետերում դրամական միջոցների շրջանառությունը կազմել է 802 568 հազ. ՀՀ դրամ: 2012 թվականի միևնույն ժամանակահատվածի համեմատ տվյալ ցուցանիշի աճը կազմել է 45.55%: Վերոնշյալ ցուցանիշի կտրուկ աճը պայմանավորված է նոր ծառայության` ինտերնետ-էքվայրինգի ներդրման հետ (Առէկսիմբանկը Հայաստանում առաջին բանկն է, որը հավաստագրվել է Visa ընկերության կողմից` ինտերնետի համաշխարհային ցանցում Visa քարտերի էքվայրինգ իրականացնելու համար): Այլ բանկերի առևտրային կետերում Բանկի քարտերով իրականացված դրամական միջոցների շրջանառությունը կազմել է 485 888 հազ. ՀՀ դրամ, իսկ 2012 թվականի 1-ին եռամսյակի համեմատ այն աճել է 21.97%-ով: Բանկի կանխիկացման կետերում միջոցների շրջանառությունը կազմել է 9 277 մլն ՀՀ դրամ, որից 2 953 մլն ՀՀ դրամը` Բանկի ՊՈՍ-տերմինալների և 6 324 մլն ՀՀ դրամը` բանկոմատների միջոցով: 2013 թվականի 1-ին եռամսյակում Բանկի կողմից թողարկվել է 3692 պլաստիկ քարտ, որից 2691 VISA,996 MasterCard և 5 ArCa քարտ: Ակտիվորեն զարգանում է նաև Բանկի վճարային քարտերի սպասարկման կետերի հատվածը: 31.03.2013թ. դրությամբ վճարային քարտերի սպասարկման ցանցում տեղադրվել է բանկոմատ – 76 հատ, կանխիկացման ՊՈՍ տերմինալ - 40 հատ, առևտրային ՊՈՍ տերմինալ - 299 հատ, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: