Բաքվում վախենում են, որ ընտրությունների զեղծարարությունները կարող են հանգեցնել Ղարաբաղի ճանաչմանը

PanARMENIAN.Net - «Կարծում եմ, ինքնատիպ կարծիք չեմ հայտնի, եթե ասեմ, որ այս խորհրդարանական ընտրությունները անցել են համատարած կեղծիքներով»,-հայտարարել է «Նոր քաղաքականություն» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներից մեկը, ԱՍԴԿ համանախագահ Արազ Ալիզադեն: Նրա խոսքերով, որոշ միջազգային կազմակերպություններ հայտարարել են, թե դա եղել է ժողովրդավարության հաղթանակ, մյուսները համարել են, որ դրանք չեն համապատասխանել եվրոպական չափանիշներին: «Այժմ ընդդմությունը հանրահավաքային աշխատանք է տանում, սակայն ես չեմ կարծում, որ մեզ սպասում է Վրաստանում կամ Ուկրաինայում ծավալված իրադարձությունների նման իրավիճակ: Մենք չենք ունենա բողոքների նման աճող ալիք: Բանը նրանում է, որ ընդդիմության առաջնորդները այն մակարդակը չունեն, եւ ադրբեջանցիների մտածելակերպն էլ ուրիշ է: Ես կարծում եմ, որ մի որոշ ժամանակ հանրահավաքներ կանեն եւ կհանգստանան: Իսկ Ադրբեջանի իշխանությունները, ԵԱՀԿ-ին, ԵԽԽՎ-ին, ԱՄՆ-ին հանգստացնելու համար, չեղյալ կհայտարարեն ընտրությունների արդյուքները շուրջ 15 ընտրատարածքներում, որտեղ կանցկացվեն կրկնակի ընտրություններ»: Դրանով էլ ամեն ինչ կավարտվի: Ընդ որում, պարտադիր չէ, որ ընտրվեն ընդդիմադիրները: Ես կարծում եմ, որ որոշ ընդդիմադիրներին հնարավորություն կտան սատնալ մանդատներ, եւ նրանք առանց վարանելու կգնան այդ խորհրդարան»,-նշել է նա:



Պատասխանելով այն հարցին, թե ինչպիսին է նա տեսնում ապագա խորհրդարանը` Արազ Ալիզադեն հայտարարել է.«Դա կլինի կունստկամերա, ոչ թե խորհրդարան: Կարծում եմ, որ Ադրբեջանի հանդեպ պատժամիջոցներ կկիրառվեն միջազգային կառույցների կողմից` ԵԽԽՎ-ն կորոշի զրկել մեր երկրին ձայնի իրավունքից, նույնը կանի ԵԱՀԿ-ն: Սակայն ամենավատը այն է, որ կարող է սկսվել Լեռնային Ղարաբաղի ճանաչման գործընթացը, քանի որ, միջազգային կազմակերպությունները միանշանակ հայտարարում են, որ եթե Ադրբեռջնում խախտվում են ադրբեջանցիների իրավունքները, ապա ոչ ոք չի կարող երաշխավորել, որ մեր երկրում չեն խախտվի հայերի իրավունքները»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---