13 ապրիլի 2013 - 11:44 AMT
ԱՄՆ նախագահի և նրա տիկնոջ եկամուտները 2012-ին նվազել են 170 հազար դոլարով

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման տիկնոջ հետ վաստակել է 2012թ. մոտ 608 հազար դոլար՝ 172 հազար դոլարով պակաս, քան մեկ տարի առաջ, ասվում է Սպիտակ տան կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

2011թ. նախագահական զույգի եկամուտները կազմել են 780 հազար դոլար: Իսկ ընդհանուր առմամբ, վերջին չորս տարում Օբամայի եկամուտները նվազել են 9 անգամ՝ 5,5 մլն դոլարից 2009թ.:

Ընդամենը 2012թ. Օբաման վճարել է մոտ 112 հազար դոլարի հարկ, ևս 150 հազար դոլարի նվիրատվություն է կատարել բարեգործության համար, հայտնում է ՌԻԱ Նովոստին: