Հայաստան-Սիրիա օդային հաղորդակցությունը վերականգնվում է. 1-ին չվերթն ապրիլի 16-ին

Հայաստան-Սիրիա օդային հաղորդակցությունը վերականգնվում է. 1-ին չվերթն ապրիլի 16-ին

PanARMENIAN.Net - Հայաստան-Սիրիա օդային հաղորդակցությունը վերականգնվում է: Դամասկոս-Ղամիշլի-Երևան երթուղով նոր չվերթ է բացվել: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց «Սիրիական ավիաուղիներ»-ի երևանյան գրասենյակի մենեջեր Սվետլանա Հովհաննիսյանը: «1-ին չվերթը նախատեսվում է ապրիլի 16-ին, ուղևորների թիվը դեռ հստակ չէ` 29 տոմս ձեռք են բերել Սիրիայում, իսկ Հայաստանում միայն ամրագրումներ են, բայց միայն երկուշաբթի հստակ թիվը պարզ կլինի»,- ասաց նա:

Դեպի Հալեպ չվերթների դադարեցումից հետո «Սիրիական ավիաուղիներ» ընկերությունն իրականացնում էր Դամասկոս-Լաթաքիա-Երևան չվերթներ, որոնք ևս անժամկետ դադարեցվել են: Այդ չվերթներից վերջինը կայացել է փետրվարի 5-ին. Երևան է ժամանել 75 ուղևոր, մեկնել`13:

Վերջին շրջանում Հալեպի օդանավակայանի շուրջ ընդդիմադիրների ու կառավարական ուժերի բախումները հաճախակիացել են: Լուրջ մարտեր են ընթանում օդանավակայանի վերահոսկողության համար: Իսկ ցամաքային ճանապարհները վտանգավոր են քաղաքից դուրս գալու համար:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---