13 ապրիլի 2013 - 12:07 AMT
Մեկնարկեց ՀԱԿ համագումարը. ՀԱԿ անդամները Տեր-Պետրոսյանին դիմավորեցին «Լևո՜ն, Լևո՜ն» վանկարկելով

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է ՀԱԿ կուսակցության հիմնադիր համագումարը: Համագումարին ներկա են ՀԱԿ անդամներ, ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներ: Համագումարին հրավիրված են և մասնակցում են «Ժողովրդական» կուսակցության պատվիրակությունը՝ Ստեփան Դեմիրճյանի գլխավորությամբ, «Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան» կուսակցության պատվիրակությունը՝ Լյուդմիլա Սարգսյանի գլխավորությամբ, Հայ հեղափոխական Դաշնակցությունը՝ Արմեն Ռուստամյանի, «Բարգավաճ Հայաստանը»՝ Ստեփան Մարգարյանի գլխավորությամբ, ՀԿ-ների ներկայացուցիչներ, դիվանագետներ, մարտի մեկի զոհերի ծնողները և այլք: Կուսակցության անդամները ՀԱԿ դաշինքի առաջնորդ, առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանին դիմավորեցին ծափահարություններով և «Լևո՜ն, Լևո՜ն» վանկարկումներով: