13 ապրիլի 2013 - 12:26 AMT
ՀՅԴ-ն բարձր է գնահատում ՀԱԿ-ի հետ համագործակցությունը

ՀՅԴ-ն բարձր է գնահատում ՀԱԿ-ի հետ համագործակցությունը: Այս մասին ՀԱԿ համագումարին ասաց ՀՅԴ ԳՄ մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Նա նշեց, որ համագործակցությունը դեռ մեկ տարվա կյանք ունի, սակայն հույս ունի, որ, անկախ ամեն ինչից, իրենք համագործակցության արդյունքում երկիրը կկարողանան դուրս հանել ստեղծված իրավիճակից:

«Մեր երկիրը պետք է փրկենք այս վիճակից, որպեսզի արտագաղթը կասեցվի, երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բարելավվի, որ ունենաք մեր երազած հայրենիքը»,- ասաց Արմեն Ռուստամյանը: Նա նկատեց, որ դրա բոլոր հիմքերը կան և առաջին լուրջ համախմբումը կարող է լինել Երևանի ավագանու ընտրություններից հետո: