13 ապրիլի 2013 - 12:36 AMT
Հաշմանդամություն ունեցող գյումրեցին երազում է տնակ ունենալ

Գյումրեցի 1-ին կարգի հաշմանդամ Րաֆֆի Հովհաննիսյանն իր կնոջ հետ միասին հայտնվել է անելանելի դրության մեջ: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են «Շիրակ կենտրոն» ՀԿ-ից ու մանրամասնում, որ անցած մեկ տարում նա զրկվել է երկու ոտքից: Իսկ սոցիալական նպաստների տրամադրման ոլորտում այսպես կոչված բարեփոխումներից հետո նրանց ընտանիքը ՝ հաշվառման հետ կապված խնդիրներ ունենալու պատճառաբանությամբ զրկվել է նաև սոցիալական նպաստից:

Ամուսինները մեկ տարի է` ժամանակավորապես բնակվում են հարազատներից մեկի վարձակալած խարխուլ և անձրևի կաթոցներից անպաշտպան, բառիս բուն իմաստով խոնավ մի խրճիթում, որը սեփականատերը քանդելու պատճառաբանությամբ պահանջում է անհապաղ ազատել:

Այս ընտանիքը թեև երկրաշարժին կորցրել է բնակարան, սակայն բնակարանային փոխհատուցման ենթակա ընտանիքների հերթացուցակում ընդգրկված չէ, քանի որ նախկինում ստացել է բնակարանի գնման վկայագիր (ԲԳՎ):