13 ապրիլի 2013 - 12:52 AMT
ՀԱԿ համակիրները կուսակցության նախագահ են ցանկանում տեսնել Լևոն Տեր-Պետրոսյանին

ՀԱԿ կուսակցությունը կայացած փաստ է, այն ավելին է, քան օրենսդրությունում ասված և սահմանված է կուսակցության մասին: ՀԱԿ հիմնադիր համագումարին նման հայտարարություն արեց Արամ Մանուկյանը և տեղեկացրեց, որ ՀԱԿ կուսակցությանն այս պահին անդամագրվել է 1813 անդամ:

Կուսակցություն են մտել մարդիկ, ովքեր, ըստ Արամ Մանուկյանի, գերադասում են պետական շահը և չեն առաջնորդվում անձնական շահերով:

Արամ Մանուկյանը հայտարարեց, որ իրենց կողմանկիցները ցանկանում են, որպեսզի կուսակցության առաջնորդը լինի Լևոն Տեր-Պետրոսյանը:

Մինչ այդ ելույթ էր ունեցել Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, ով ևս հույս էր հայտնել, որ նոր քաղաքական ուժը կղեկավարի Տեր-Պետրոսյանը: Նա նշել էր, որ ոչ մեկին չի հարոջողվի նսեմացնել ՀԱԿ-ի պատմական նշանակությունն ու ձեռքբերումները, որքան էլ որ ՀԱԿ-ն այս ընթացքում ունեցավ կորուստներ: «Սերունդները դեռ կգնահատեն Լևոն Տեր-Պետրոսյանին ու դասեր կքաղեն նրա քայլերից»,- ընդգծել էր Լյուդիմիլա Սարգսյանը: