13 ապրիլի 2013 - 13:31 AMT
Լևոն Զուրաբյան. Ռեժիմը երբեք այսքան նողկալի, ատելի չի եղել, որքան այսօր

ՀԱԿ հիմնադիր համագումարին ՀԱԿ համակարգող, ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ իրենց գործուենությունը զրոյից չեն սկսում և սա այն ուժն է, որը, պահպանելով արժանապատվությունը, անընդհատ սովորում է, հարստանում. «Մենք անկախական ուժ ենք և միակն ենք հայաստանյան ուժերի մեջ, որի հետ են Ղարաբաղ կոմիտեի անդամներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Վանո Սիրադեղյանը, Բաբկեն Արարքցյանը»:

ՀԱԿ համակարգողը նկատեց, որ իրենք նպատակ են դրել Երևանն ազատագրել ռեժիմից: «Ռեժիմը երբեք այսքան նողկալի, ատելի չի եղել, որքան այսօր: Մենք պետք է իրատեսական նպատակ համարենք Երևանի ազատագրումը ռեժիմից և տապալենք այն, ինչին ձգտում են նաև ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն, որի մասին քիչ առաջ հայտարարեցին նաև համագումարին մասնակից այդ կուսակցությունների անդամները»:

Լևոն Զուրաբյանն ասաց, որ Սերժ Սարգսյանը ցանկանում և փորձում էր «շուլլերական քայլ անել» և կեղծել ընտրությունը, սակայն ժողուրվրդը գտավ այլընտրանք: «Ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանի երդմնակալությունը չի կայացել, տապալվել է, քանի որ երդմնակալությանը չեն մասնակցվել երկրի կարևորագույն ուժերը՝ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, «Ժառանգությունը», ՀՅԴ-ն»,- հայտարարեց Լևոն Զուրաբյանը: