13 ապրիլի 2013 - 14:05 AMT
Ջոն Քերին խնդրել է Պաղեստինի ղեկավարին դադարեցնել թշնամանքը նախկին վարչապետի հետ

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին խնդրել է Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասին դադարեցնել թշնամանքը ՊԻ նախկին վարչապետ Սալամ Ֆայադի հետ, որն այս շաբաթ հրաժարական է տվել:

Հեռախոսազրույցում Քերին խնդրել է Աբասին հանդիպել Ֆայադի հետ ու վերջ տալ պատերազմին: Այն մասին, որ հանդիպումը պետք է տեղի ունենա արդեն շաբաթ օրը Ռամալայում հայտնում է AFP-ն:

Ֆայադի հրաժարականի պատճառը, հավանաբար, Աբասի հետ չհամաձայնեցված որոշումն էր մարտի սկզբին ֆինանսների նախարար Նաբիլ Կասիսի պաշտոնանկության վերաբերյալ: