«Հարսնաքարի գործ». Տուժող կողմը միջնորդում է դատակոչել «Հարսնաքար» ռեստորանային համալիրի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանին

«Հարսնաքարի գործ». Տուժող կողմը միջնորդում է դատակոչել «Հարսնաքար» ռեստորանային համալիրի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանին

PanARMENIAN.Net - Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր, դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, ավարտվել է «Հարսնաքարի գործով» ամբաստանյալների հարցաքննության փուլը: Իսկ մինչ այդ այսօր ցուցմունքներ է տվել ամբաստանյալ Նորայր Հայրապետյանը:

Նրա խոսքով` ընդհարումն ընդամենը 30-40 վայրկյան է տևել, իսկ տուժողները, հայտարարելով, որ իրենց 15 րոպե ծեծել են, «կինո էին պատմում», տուժողները «շատ ագրեսիվ էին, գինովցած», մասնավորապես, տուժող Արտակ Բայադյանը «աջ ու ձախ բոլորին հայհոյում էր»: Տուժող Գարիկ Սողոմոնյանը բոլորից նորմալ էր պահվածքով ու բնավորությամբ ու ինքը տուժող Գարիկ Սողոմոնյանին հարվածել է այն բանից հետո, երբ վերջինս իրեն հայհոյել է: Ինքը խիստ բարկացել է մատուցող Դավիթ Ադամյանի վրա տուժող Վահե Ավետյանին ապտակելու համար, տեղյակ չի եղել, թե այդ միջադեպն ինչ պատճառով է առաջացել, սակայն փորձել է հանդարտեցնել, հորդորելով բոլորին հարաբերություններ չպարզել հետաքրքրասեր հաճախորդների ներկայությամբ և հավաստիացրել, որ մատուցողը կպատժվի, եթե պարզվի, որ նա մեղավոր է:

Ն. Հայրապետյանը նշել է նաև, որ Ն. Հայրապետյանի խոսքով` ինքը ամբաստանյալներ Դավիթ Ադամյանին, Արթուր Բաբլոյանին ու Գարիկ Մարգարյանին ավտոկայանատեղիում չի տեսել: Իսկ ամբաստանյալ Արման Բաղդասարյանը հայտարարել է, որ տուժողները իրեն կամ ընդհանրապես չեն տեսել կամ տեսել են վեճից հետո:

Ն. Հայրապետյանը և Ա. Բաղդասարյանը օգտվել են իրենց իրավունքից և հրաժարվել են պատասխանել դատավարության մասնակիցների հարցերին: Իսկ ամբաստանյալներ Արթուր Բաբլոյանն ու Գարիկ Մարգարյանն, ովքեր հրաժարվել էին ցուցմունքներ տալ, այսօր ևս հրաժարվել են:

Հաջորդ դատական նիստում քննության են առնվելու դատաքննությունը լրացնող միջնորդությունները` մասնավորապես լրացուցիչ վկաներ հրավիրելու մասին: Տուժող կողմը միջնորդում է դատակոչել «Հարսնաքար» ռեստորանային համալիրի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանին ու ևս 20 հոգու: Լրացուցիչ վկաներ դատակոչելու միջնորդություն է ներկայացրել նաև պաշտպանական կողմը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---