Այսօր մայրաքաղաքում համաքաղաքային ծառատունկ էր14 ապրիլի 2013 - 17:31 AMT PanARMENIAN.Net - Այսօր մայրաքաղաքում համաքաղաքային ծառատունկ էր հայտարարված: Բազմաթիվ պետական ու մասնավոր հիմնարկ ձեռնարկությունների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի, ուսումնական, առողջապահական և տարբեր այլ հաստատությունների ներկայացուցիչների, ինչպես նաև հազարավոր երևանցիների հետ միասին համաքաղաքային ծառատունկին մասնակցել է նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Համաքաղաքային ծառատունկի շրջանակում Նոր Նորքի Հայորդաց տան հարևանությամբ գտնվող տարածքը հերթական անգամ համալրվեց նոր տնկիներով: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի և հարյուրավոր երևանցիների հետ միասին հենց այդ տարածքում ծառատունկին իրենց ակտիվ մասնակցությունը բերած ՀՀ-ում հավատարմագրված դեսպանները, ողջունելով նախաձեռնությունը, նշել են, որ այն անչափ կարևոր է ոչ միայն շրջակա միջավայրի պահպանության ուղղությամբ, այլև ինքնատիպ քայլ է ժողովուրդների բարեկամության ամրապնդման առումով: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ գարնանային ծառատունկի ընթացքում Երևանում ընդհանուր առմամբ կտնկվի 30.000 ծառ և 10.000 թուփ: Ծառատունկն իրականացվում է բացառապես ոռոգելի տարածքներում։ Ոռոգման ցանցի ընդլայնման նպատակով Երևանի քաղաքապետարանի 2013թ. ծրագրով մայրաքաղաքում ավելի քան 20 կմ ոռոգման նոր ցանց կանցկացվի և այս ամբողջի արդյունքում Երևանի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների մակերեսը այս տարի կհասնի շուրջ 900 հա-ի, ինչն, ի դեպ Խորհրդային վերջին տարիների ցուցանիշն է: Իսկ մայրաքաղաքի կանաչ տարածքների ընդլայնման նպատակով, այս տարի մայրաքաղաքում կտնկվի շուրջ 100.000 ծառ և թուփ: Այգիներն ու պուրակները, սիզամարգերն ու բակային տարածքները կզարդարեն ավելի քան 2 մլն բազմերանգ ծաղիկներ, ինչը ևս աննախադեպ ցուցանիշ է Երևանի համար: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ ՌԴ-ն երբեք չի հեռանա Կովկասից Նա հավելել է, թե Ադրբեջանին հաջողվել է ՌԴ հետ համագործակցության այնպիսի ձևաչափ մշակել, որը փոխշահավետ է Ամառային զոչակոչը կմեկնարկի ապրիլի 29–ից Կզորակոչվեն նաև մինչև 2024–ի մարտի 1-ը կամավոր հիմունքներով ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի անձինք Չիլիում ապրիլի 24-ը հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր Պատգամավորների պալատը հավանություն է տվել Քաղաքացիները փակել են Երևան–Գյումրի ճանապարհը․ Փակ են նաև դեպի Սևան և Իրան տանող մայրուղիները Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը փակ է Տիգրանաշենի հատվածում |