ALMA-ն կհարգի XX դարի բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակը

ALMA-ն կհարգի XX դարի բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակը

PanARMENIAN.Net - Ապրիլի 21-ին Ամերիկայի Հայկական ինստիտուտը (ALMA) միջոցառում կանցկացնի, նվիրված Հայոց ցեղասպանությանը, Կամբոջայի ու Դարֆուրի ցեղասպանություններին:

«Ճանաչելով Հայոց ցեղասպանությունը որպես առաջին ցեղասպանություն, մենք հիշում ենք նաև Կամբոջայի ու Դարֆուրի զոհերին: ԱՄՆ հայ համայնքը ամեն ապրիլ հիշում է զոհերին»,-ասվում է ALMA հայտարարության մեջ:

Այս տարի միջոցառմանը կմասնացեն Քովիտ Կրետը, որը վերապրել է Կամբոջայի ցեղասպանությունը, Էրիկ Քոենը, որը Մասաչուսեթսի «Փրկեք Դարֆուրին» ընկերության նախագահն է և պրոֆեսոր Արմեն Մարսուբյանը Հարավային Կարոլինայի համալսարանից, որը Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգ է:

«Թերջենյան-Թոմաս» պատկերասրահում կբացվի Կամբոջայի ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես, իսկ ժամանակակից արվեսըի թանագարանում կներկայացվեն դարֆուր ցեղասպանության ականատեսների վկայությունները:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---