15 ապրիլի 2013 - 13:18 AMT
Ալեքս Միսկիրտչյանը կպաշտպանի EBU գոտին Դավիթ Դիելիի հետ մենամարտում

Բելգիան ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Ալեքս Միսկիրտչյանը կիսաթեթև քաշում կպաշտպանի EBU վարկածով Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը իտալացի Դավիթ Դիելիի հետ մենամարտում, հայտնում է boxingscene.com-ը:

Իր վերջին մենամարտը Ալեքս Միսկիրտչյանը անց է կացրել փետրվարի 9-ին Դանիայում Անդրես Էվենսենի դեմ, որին հաղթել է տեխնիկական նոկաուտով 12-րդ ռաունդում: