15 ապրիլի 2013 - 12:05 AMT
Հենրիխ Մխիթարյան. Ցանկանում եմ ելույթ ունենալ եվրոպական առաջնությունում, հուսով եմ, «Շախտյորում» ինձ կհասկանան

Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոստովանել է, որ ցանկանում է ուժերը փորձել եվրոպական առաջնություններից մեկում: Դա կարող է տեղի ունենալ արդեն առաջիկա ամռանը, քանի որ նրա հանդեպ բավականին մեծ հետաքրքրություն կա:

«Կցանկանայի մասնակցել եվրոպական ուժեղ առաջնության: Ես ինձ լավ եմ զգում «Շախտյորում», սակայն, կարծում եմ, որ ղեկավարությունն ինձ կհասկանա, քանի որ յուրաքանչյուր ֆուտբոլիստ ժամանակի հետ ցանկանում է փոխել իրավիճակը: Ե՞րբ: Կարծում եմ, խաղաշրջանի ավարտին պարզ կլինի»,-ասել է Մխիթարյանը:

Մխիթարյանը «Շախտյորի» կազմում այս խաղաշրջանում 22 գնդակ է խփել և կարող է գերազանցել Վիտալի Ստարուխինի ռեկորդը, որը 1979թ. ԽՍՀՄ առաջնության ժամանակ 26 գոլի հեղինակ դարձավ: