18 նոյեմբերի 2005 - 14:35 AMT
Ս.Սարգսյանը կարեւորել է համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ ՀՀ ԶՈՒ բարեփոխման ոլորտում
Հայաստանի նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն այսօր ընդունեց Չեխիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավորների պալատի պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նախագահ Յան Վիդիմի գլխավորած պատվիրակությանը, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը հյուրերին ներկայացրեց ՀՀ զինված ուժերի ձեւավորման ընթացքը, ներկա վիճակն ու նախատեսվող բարեփոխումները: Այս համատեքստում նա կարեւորեց եվրոպական երկրների եւ ՆԱՏՕ-ի հետ իրականացվող համագործակցության ծրագրերը: Կողմերն անդրադարձան նաեւ տարածաշրջանի անվտանգության խնդիրներին եւ ժողովրդավարական ինտեգրման զարգացումներին, կարծիքներ փոխանակեցին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորությունների շուրջ: