15 ապրիլի 2013 - 14:52 AMT
Բյուլենթ Առինչը ֆրանսաբնակ թուրքերին թուրքական քաղաքացիություն է առաջարկում

Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առինչը առաջարկում է ֆրանսաբնակ թուրքերին թուրքական քաղաքացիություն ընդունել, հայտնում է «Անադոլու» գործակալությունը:

«Ֆրանսիայի թուրքերը պետք է առանձնահատուկ դերակատարություն ունենան երկրի կյանքում»,-ասել է Առինջը: Ըստ տեղեկատվության, որը հրապարակվել է Թուրքիայում Ֆրանսիայի դեսպանության կայքում, թուրքերի թիվը Ֆրանսիայում հասնում է 400 հազարի, որոնց կեսը երկքաղաքացի է: