15 ապրիլի 2013 - 15:22 AMT
Արևելյան գործընկերության երկրների ԱԳ նախարարների հանդիպումը տեղի կունենա հուլիսին

Եվրամիության արտաքին հարցերի խորհուրդը ապրիլի 22-ին կքննարկի Արևելյան գործընկերության երկրների ԱԳ նախարարների հերթական հանդիպման նախապատրաստման հարցը: Հանդիպումը կանցնի Բրյուսելում: Նիստը կնախագահի ԵՄ արտաքին հարաբերությունների ու անվտանգության գծով գերագույն հրամանատար Քեթրին Էշթոնը: ԵՄ ԱԳՆ ղեկավարների նիստի ընթացքում կքննարկեն նաև էներգետիկ համագործակցության հարցերը ԵՄ գործընկեր երկրների հետ, հայտնում է ԵՄ մամլո ծառայությունը: