Հայ պատանի ազատ ոճային ըմբիշները Իրանում մասնակցելու են միջազգային մրցաշարի

Հայ պատանի ազատ ոճային ըմբիշները Իրանում մասնակցելու են միջազգային մրցաշարի

PanARMENIAN.Net - Ավարտվել է ազատ ոճի Հայաստանի պատանեկան առաջնությունը, որին մասնակցել են մոտ 290 մարզիկներ: Նրանք ներկայացրել են Երևանը, Հայաստանի բոլոր մարզերն ու ԼՂՀ-ն, այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի պատանեկան հավաքականի ավագ մարզիչ Արշակ Հայրապետյանը:

Հայաստանի չեմպիոնի կոչումները նվաճել են Հայկ Բադալյանը (46 կգ), Վահե Մարտինյանը (50 կգ), Գևորգ Թադևոսյանը (54 կգ), Աշոտ Վելիցյանը (58 կգ), Հակոբ Ավետիսյանը (63 կգ), Տիգրան Մնացականյանը (69 կգ), Սարգիս Հովսեփյանը (76 կգ), Ռազմիկ Պողոսյանը (85 կգ) և Մերուժան Մկոյանը (100 կգ):

Հայրապետյանի խոսքով, առաջնությունից հետո հավաքականը պատրաստվելու է ապրիլի 30-ից մինչև մայիսի 4-ը Իրանում կայանալիք միջազգային մրցաշարի, այնտեղ ելույթ են ունենալու մոտ 15 հայ ըմբիշներ:

Դրանից հետո Վանաձորում կայանալու է Մարշալ Բաղրամյանի անվան մրցաշար: Իսկ ամենակարևոր մրցաշարը հավաքականի համար հունիսի 17-ին Մոնտենեգրոյում կայանալիք Եվրոպայի առաջնությունն է:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---