15 ապրիլի 2013 - 16:13 AMT
Հոսնի Մուբարաքին ազատ են արձակել

Կահիրեի դատարանը որոշել է ազատ արձակել Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին 2011թ. հեղափոխության ժամանակ ցուցարարների մահվան գործով դատավճռից անմիջապես հետո: Ինչպես հայտարարել է դատավորը, «Մուբարաքը ազատ է արձակվում, եթե որպես մեղադրյալ չի անցնում նաև այլ գործերով»,հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը:

Օրենքով նախնական կալանքի համար նախատեսված ժամկետները սպառվել են: Ցմահ բանտարկությունը, որին դատապարտվել էր Եգիպտոսի նախկին նախագահը, չեղյալ հայտարարվեց Վերաքննիչ դատարանի որոշմամբ:

Դատավճռի հրապարակումից անմիջապես հետո շենքի մոտ բախումներ են տեղի ունեցել նախկին նախագահի կողմնակիցների ու հակառակորդների միջև: