15 ապրիլի 2013 - 16:55 AMT
Վրաստանի համար առաջին տեղում աշխատանքն է, հետո նոր միայն՝ տարածքային ամբողջականությունը

Տարածքային ամբողջականության հարցը նախկինի պես առաջնային չէ Վրաստանի բնակչության համար: Ինչպես ցույց է տալիս Ազգային ժողովրդավարական ինստիտուտի հարցումը, մեծամասնությունը առավելագույն կարևորություն ունեցող հարցը համարում են զբաղվածությունը: Այդպես է կարծում հարցվածների 61 տոկոսը:

Հարկ է նշել, որ այդ ցուցանիշն ավելի բարձր է, քան անցյալ տարվա նոյեմբերի հարցման արդյունքը:

Ինչ վերաբերում է տարածքային ամբողջականությանը, ապա այն ամենակարևորն է համարում հարցվածների 32 տոկոսը:

2012թ. հարցման համեմատ աճել է այն անձանց քանակը, որոնք կարևորագույն ազգային հարց են համարում ինտեգրումը ՆԱՏՕ-ին և հարաբերությունները Ռուսաստանի հետ, հայտնում է «Գրուզիա Օնլայնը»: