ՔԱԳՎ խնդրանքով ՌԴ ավիաընկերությունները նվազեցրել են դեպի Երևան ավիատոմսերի գները

ՔԱԳՎ խնդրանքով ՌԴ ավիաընկերությունները նվազեցրել են դեպի Երևան ավիատոմսերի գները

PanARMENIAN.Net - Մի շարք ռուսական ավիաընկերություններ նվազեցրել են Երևան-Մոսկվա-Երևան չվերթի ավիատոմսերի գները Հայաստանի Քաղավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) հետ բանակցությունների արդյունքում:

Մասնավորապես, Երևան-Մոսկվա (Շերեմետևո)-Երևան «Աերոֆլոտ-Ռուսական ավիաուղիներ» չվերթի տոմսերի գինը մինչ «Արմավիայի» սնանկությունը կազմել է 187,158 հազար դրամ (450 դոլար ընթացիկ փոխարժեքով): Սնանկության մասին հայտարարությունից հետո ապրիլի 2-ից սկսեց գործել մեկ այլ գին՝ 203,292 հազար դրամ (489 դոլար): Սակայն, բանակցությունների ադրյունքում ապրիլի 9-ից հաստատվել է 159,860 հազար դրամ գինը՝ 384 դոլար:

Ըստ ՔԱԳՎ հաղորդագրության, հաջորդ գնային փոփոխությունը վերաբերում է «Սիբիր» ավիաընկերությանը: Չնայած, որ այս ռուսական ավիաուղին չի փոխել Երևան-Մոսկվա (Դոմոդեդովո)-Երևան ուղղությամբ թռիչքների գները, սակայն բանակցությունների արդյունքում ավիաընկերությունը վերանայել է գնային քաղաքականությունը: Ապրիլի 13-ից գործում է 158,510 հազար դրամ գինը՝ 381 դոլար, նախկին 187, 993 հազար դրամի փոխարեն՝ 452 դոլար:

«Տրանսաերո» ավիաընկերությունը բացատրել է 5 հազար դրամով տոմսների թանկացումը փոխարժեքի փոփոխությամբ տոմսերի ամրագրման համակարգում:

«Արմավիան» հայտարարեց սնանկության մասին ապրիլի 1-ին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---