Արցախի հանրային հեռուստաընկերությունն ընդլայնում է ծածկույթը

Արցախի հանրային հեռուստաընկերությունն ընդլայնում է ծածկույթը

PanARMENIAN.Net - ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Մնացականյանն այսօր լրագրողներին է ներկայացրել նախարարության 2012 թվականին կատարած աշխատանքները, որից հետո նաև պատասխանել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների հարցերին։

Karabakh-open-ի այն հարցին, թե երբ է նախատեսվում ավարտին հասցնել տարիներ շարունակ կատարվող աշխատանքները` հանրապետության բոլոր բնակավայրերում Հայաստանի և Արցախի հանրային հեռուստատեսությունների հաղորդումները դիտելու ուղղությամբ, Լևոն Մնացականյանը պատասխանել է, որ այդ ուղղությամբ աշխատանքներն ամբողջովին ավարտին կհասցվեն այս տարի, որի արդյունքում նշված հեռուստաալիքները դիտելու հնարավորություն կունենան Արցախի տարածքի մոտ 98 տոկոսում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---