3 փետրվարի 2003 - 18:32 AMT
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԼՈՐԴԵՐԻ ՊԱԼԱՏՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԲԱՆԱՎԵՃ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅԻ ՇՈՒՐՋ
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատում Հոլոքոստի զոհերի հիշատակի օրը բանավեճ է ընթացել 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանության հարցի նկատմամբ Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի արտգործնախարարության դիրքորոշման շուրջ: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, վկայակոչելով բրիտանական աղբյուրները, բարոնուհի Քերոլայն Քոկսի բանավեճ անցկացնելու նախաձեռնությունը պաշտպանել է բրիտանահայկական միջխորհրդարանական խումբը: Զրույցի ընթացքում պատմաբանները, քաղաքագետներն ու խորհրդարանի անդամները քննարկել են Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության կողմից Հայոց ցեղասպանության հերքման փաստը: Նշենք, որ սույն պատմական փաստը արդեն ճանաչել են Ուելսի ազգային ժողովը եւ Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարությունը: