ՀՌԱՀ անդամի թափուր պաշտոնի մրցույթի համար ստեղծվել է հանձնաժողով

ՀՌԱՀ անդամի թափուր պաշտոնի մրցույթի համար ստեղծվել է հանձնաժողով

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կարգադրություն է ստորագրել Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթի կազմակերպման և անցկացման ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին:

Ինչպես հայտնում են նախագահի գրասենյակի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, կարգադրության մեջ նշվում է հետևյալը. «Հիմք ընդունելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասը, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011 թվականի ապրիլի 11-ի «Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի և Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի անցկացման կարգի մասին» ՆԿ-62-Ն կարգադրությունը` որոշում եմ. Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամի թափուր պաշտոն զբաղեցնելու համար հայտարարել մրցույթ և ստեղծել մրցույթի կազմակերպման և անցկացման ժամանակավոր հանձնաժողով հետևյալ կազմով`

Ավետիu Բերբերյան-Հայաստանի Հանրապետության Նախագահի oգնական (հանձնաժողովի նախագահ)

Մերի Հարությունյան- Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)

Արմեն Ամիրյան-Հայաստանի հանրային ռադիոընկերության գործադիր տնօրեն

Ֆլորա Նախշքարյան- «Գոլոս Արմենիի» թերթի գլխավոր խմբագիր

Լարիսա Հովհաննիսյան- «Հանրային ծառայություն» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր»: Հավելենք, որ ՀՌԱՀ նախկին նախագահ Գրիգոր Ամալյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվել է:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---