Դավիթ Սաֆարյանը ելույթ կունենա համաշխարհային ուսանողական խաղերում

Դավիթ Սաֆարյանը ելույթ կունենա համաշխարհային ուսանողական խաղերում

PanARMENIAN.Net - Հայաստանին ազատ ոճի ըմբշամարտում 9 տարի անց ոսկե մեդալ պարգած Դավիթ Սաֆարյանն այժմ գտնվում է Կրասնոդարում և արդեն վերսկսել է մարզումները:

PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Սաֆարյանն անկեղծացավ, ասելով, որ Լոնդոնի Օլիմպիական խաղերից հետո հետևություն է արել ու տրամադրվել արդեն այս տարվան:

«Ես շատ ուրախ եմ, որ իմ հայրենիքի համար կարողացա ոսկե մեդալ նվաճել: Գիտեմ, որ ազատ ոճի ըմբիշներից վերջին անգամ Եվրոպայի ոսկե մեդալ էր նվաճել Մարտին Բերբերյանը: Սակայն, անկեղծ ասած, զարմացա, որ մենք 9 տարի չեմպիոն չէինք ունեցել»,- ասաց Եվրոպայի չեմպիոնը:

Ըստ Սաֆարյանի, երբ առաջիկայում կլինի հավաքականի մարզումը, նա կմիանա թիմին:

«Ամենայն հավանականությամբ, հուլիսին կմասնակցեմ համաշխարհային ուսանողական խաղերին, իսկ դրանից հետո արդեն կնախապատրաստվեմ աշխարհի առաջնությանը»:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---