16 ապրիլի 2013 - 17:24 AMT
Բրեստում քննարկել են ԱՊՀ ՀՕՊ միավորված համակարգի ու ռազմական համագործակցության զարգացումը

Ապրիլի 16-ին Բրեստում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ երկրների ՊՆ ղեկավարների խորհրդին կից Հակաօդային պաշտպանության համակարգող կոմիտեի 38-րդ նիստը, որի աշխատանքներին մասնակցեցին Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը և Ուկրաինան:

Քննարկվել է 15 հարց, որոնք հիմնականում վերաբերում էին հակաօդային պաշտպանության միավորված համակարգի կատարելագործմանն ու զարգացմանը, ինչպես նաև երկկողմ ու բազմակող համագործակցության ամրապնդմանը ՀՕՊ ոլորտում: