16 ապրիլի 2013 - 17:46 AMT
Բաքվում վերաբնակների բողոքի ցույց է տեղի ունեցել

Ինչպես հայտնում է «FaktXeber.com»-ը, այսօր Բաքվում մի խումբ վերաբնակներ բողոքի ցույց էին կազմակերպել Փախստականների ու տեղահանվածների գործերի պետական վարչության արջև: Որոշ մասնակիցներ բողոքում էին բնակարաններ չտրամադրելու համար, մյուսները դժգոհ էին հատկացված բնակարններից: Չնայած, որ մասնակիցները ցանկանում էին հանդիպել Ալի Հասանովին, սակայն ոստիկանության մոտ 50 աշխատակիցները խոչընդոտեցին դրան: Ոստիկանությունը նաև թույլ չտվեց մոտ 250-300 մասնակիցների փակել երթևեկությունը: