Ոստիկանապետը քաղաքապետին է պարգևատրել, քաղաքապետը` ոստիկանությանը

Ոստիկանապետը քաղաքապետին է պարգևատրել, քաղաքապետը` ոստիկանությանը

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ոստիկանության օրվա կապակցությամբ մասնակցել է ՀՀ ոստիկանությունում անցկացված հանդիսավոր միջոցառմանը:

Երևան քաղաքի զարգացման, ՀՀ ոստիկանության և Երևանի քաղաքապետարանի միջև համագործակցության ամրապնդման գործում ունեցած ավանդի համար Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով պարգևատրվել է ՀՀ ոստիկանության պատվոգրով:

ՀՀ ոստիկանության 95-րդ տարեդարձի կապակցությամբ և հասարակական կարգի պաշտպանության ու հասարակական անվտանգության ապահովման գործում ունեցած մեծ ձեռքբերումների համար Երևանի քաղաքապետի որոշմամբ ՀՀ ոստիկանությունը պարգևատրվել է «Երևանի զինանշան» հուշամեդալով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---