Մարգարեթ Թետչերի հուղարկավորության ընթացքում կարգապահությունը կապահովեն 4000 ոստիկաններ

Մարգարեթ Թետչերի հուղարկավորության ընթացքում կարգապահությունը կապահովեն 4000 ոստիկաններ

PanARMENIAN.Net - Լոնդոնում այսօր տեղի կունենա Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարեթ Թետչերի հուղարկավորությունը: Չորս հազար ոստիկաններ կապահովեն կարգապահությունը ու անվտանգությունը հուղարկավորության ընթացքում: Թետչերը մահացավ ապրիլի 8-ին 88 տարեկան հասակում: Թետչերը գլխավորել է կառավարությունը 1979-1990թթ. և առաջին և դեռևս միակ կին վարչապետն էր Բրիտանիայի պատմության մեջ: «Երկաթե Լեդիի» հուղարկավորութան ողջ ընթացքում լռելու է նաև Բիգ Բենը, որ վեջերս վերափոխվեց թագուհու անունով և որն ազդարարում է ամեն քառորդ ժամը: Այս քայլով իշխանությունը հարգանք է դրսևորում նախկին վարչապետ հիշատակին: Վերջին անգամ Մեծ Բրիտանիայի գլխավոր ժամացույցը լռել է 1965 թվականին` Ուինսթոն Չերչիլի հուղարկավորության ժամանակ: Վարչապետի աշխատակազմում ասել են, որ բոլոր նախապատրաստական աշխատանքներն ընթանում են ըստ Թետչերի ընտանիքի անդամների ցանկության:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---