17 ապրիլի 2013 - 09:24 AMT
Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 5-7 աստիճանով

Այսօր հանրապետության տարածքում կդիտվի ամպամած և ցուրտ եղանակ, ամենուրեք պարբերաբար կդիտվեն տեղումներ, հնարավոր է քամի 20-23մ/վրկ, հատկապես գիշերային ժամերին սպասվում են առատ տեղումներ, տեղատարափ, հնարավոր է նաև կարկուտ:

Օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի ևս 5-7 աստիճանով, նվազման հետևանքով լեռներում, նախալեռներում և առանձին հովտային շրջաններում ձյուն է սպասվում:

Հապետհիդրոմետից հայտնում են, որ արևելյան շրջանների` Լոռվա, Տավուշի, Վայոց Ձորի, Սյունիքի և Արցախի գյուղաբնակներին խորհուրդ է տրվում գիշերային ժամերին, հատկապես 02:00-06:00, ծխահարել այգիները` բերքը ցրտահարումից պաշտպանելու համար, քանի որ հնարավոր է լինի մինչև -3:

Երևանում պարբերաբար սպասվում է անձրև և ամպրոպ, այս գիշեր հավանական են առատ տեղումները, հնարավոր է քամի 13-15մ/վրկ, կա կարկտի հավանականություն: Ցերեկը սպասվում է +13 +15, երեկոյան +7+9 աստիճան: