Արամ Համբարյանը թվարկել է սիրիահայերի հանդեպ ԱՄՆ քաղաքականության 5 կետերը

Արամ Համբարյանը թվարկել է սիրիահայերի հանդեպ ԱՄՆ քաղաքականության 5 կետերը

PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը Facebook-ի իր էջում նշել է սիրիահայերի հանդեպ ԱՄՆ քաղաքականության 5 կետերը: Ըստ Համբարյանի, պետք է պարզել թե արդյոք ԱՄՆ կառավարությունը կոնկրետ ջանքեր է գործադրել ապահովելու համար մարդասիրական օգնության մատչելիությունը բարձր ռիսկի բոլոր խմբերին Սիրիայում, այդ թվում հայ և քրիստոնյա փոքրամասնություններին Հալեպի շրջանում: «Մենք պետք է իմանանք, կա արդյոք պետական հաշվառում ԱՄՆ օգնության բնույթի ու ծավալների մասին, որը փաստացի հասած լինի հայ համայնքին և Հալեպի մյուս քրիստոնյաներին: Ի՞նչ է արել ԱՄՆ կառավարությունը ավերված հայկական բնակավայրերում, դիմե՞լ է արդյոք Վաշինգտոնը ամերիկյան, միջազգային կազմակերպություններին, հայկական եկեղեցիներին ու բարեգործական միություններին հեշտացնելու համար հումանիտար օգնության առաքումը»,-գրում է Համբարյանը: Արամ Համբարյանը նաև հարց է տալիս, թե ինչ է արել ԱՄՆ կառավարությունը, հորդորելու համար հակամարտության կողմերին Սիրիայում ձեռնպահ մնալ ահաբեկումից, բռնությունից ու վրեժից հայ և մյուս քրիստոնյա բնակիչների հանդեպ, հեռացնելու համար ռազմական գործողությունները Հալեպի բնակելի թաղամասերից և սահմանափակելու համար հարձակումները խաղաղ բնակիչների վրա: Եվ, վերջապես, ի՞նչ է անում ԱՄՆ կառավարությունը Թուրքիայի հարցում, որի գործունեությունն ուղղված է Սիրիայի հայ համայնքի ոչնչացմանը»,-հարց է տալիս Համբարյանը: Համբարյանը հիշեցրել է, որ Սիրիայի հայ համայնքը Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգներից է կազմված:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---