17 ապրիլի 2013 - 12:34 AMT
Բյուլենթ Առինչը կողմ է Իսրայելի հետ հարաբերությունների ամբողջական վերականգնմանը

Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առինչը հայտարարել է, որ Իսրայելի ներողությունը Mavi Marmara նավի հետ կապված միջադեպի համար, ճանապարհ է հարթում Իսրայելի ու Թուրքիայի միջև բարի հարաբերությունների վերականգնման համար ամբողջ ծավալով: Առինչը հայտարարել է այդ մասին Փարիզում: «Անկասկած, ենթադրվում է նաև, որ Իսրայելը կկատարի բոլոր մյուս պայմանները, որ առաջադրել է Թուրքիան, կապված այդ միջադեպի հետ: Սակայն եթե Իսրայելը կատարի այդ պայմանները, կարգավորումն անխուսափելի է, և դա նպաստավոր կլինի ողջ տարածաշրջանի համար»,-ասել է փոխվարչապետը, գրում է ZMAN.com-ը: