17 ապրիլի 2013 - 12:41 AMT
Իրանի ու Պակիստանի սահմանին նոր ստորգետնյա ցնցումներ են գրանցվել

5,7 մագնիտուդով նոր ստորգետնյա ցնցումներ են գրանցվել Իրանի ու Պակիստանի սահմանին: Ըստ ԱՄՆ Երկրաբանական ծառայության, էպիկենտրոնը գտնվում էր Հաշա քաղաքից 107կմ հեռավորության վրա: Ապրիլի 16-ին Իրանում տեղի ունեցավ 7,8 մագնիտուդով երկրաշարժ, որին զոհ գնացին տասնյակ մարդիկ: