17 ապրիլի 2013 - 12:40 AMT
Ընդունելով Ցեղասպանության մասին օրինագիծը՝ Ֆրանսիան կարող է միլիարդներ կորցնել Թուրքիայի հետ պայմանագրերից

Ֆրանսիան կարող է կորցնել մի քանի եվրոյի պայմանագրեր Թուրքիայում, եթե Ազգային ժողովը կրկին օրակարգում ընդգրկի Հայոց ցեղասպանության քրեականացման մասին հարցը: Ինչպես գրում է Challenges-ը, այդ հարցը «թունավորում է Փարիզի ու Անկարայի հարաբերություններն արդեն մոտ 10 տարի»:

Ֆրանսիան մտադիր է խոշոր՝ 17 մլրդ եվրոյի պայմանագիր կնքել, կապված Սինոպում չորս միջուկային ռեակտորների հետ: Շաբաթվա վերջում կստորագրվի А320 117 ինքնաթիռների առաքման պատվերը Turkish Airlines-ի համար: Թուրքիայի պաշտոնյաները մտավախություններ ունեն, որ հարցը կարող է վերադառնալ օրակարգ «Ռասիզմի ու այլատյացության դեմ պայքարի» եվրոպական կոնվենցիայի շրջանակներում, որը կարող է պատրվակ հանդիսանալ վերակենդանացնելու համար օրենքը, որը մերժեց Ֆրանսիայի Սահմանադրական դատարանը: Նախատեսվում էր նաև, որ Օլանդը կարող է հայտարարություն անել ապրիլի 24-ին, սակայն ըստ օրինագծի նրա առաջարկը կարող է արվել միայն մայիսին կամ հունիսին: