17 ապրիլի 2013 - 12:52 AMT
ՖԻՖԱ-ն կխստացնի ԱԱ-2014 անվտանգության միջոցները Բոստոնի ահաբեկչության պատճառով

ՖԻՖԱ գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեն հայտարարել է, որ 2014թ. աշխարհի առաջնությանը, որը կանցնի Բրազիլիայում, կուժեղացվեն անվտանգության միջոցները, Բոստոնում տեղի ունեցած ահաբեկչության պատճառով:

Բոստոնի մարաթոնի ժամանակ ապրիլի 15-ին երկու պայթյուն է որոտացել: Զոհվել է 3 մարդ, տուժածների թիվը հասնում է 144-ի: Ժերոմ Վալկեն հայտարարել է, որ անվտանգությունը կապահովեն հատուկ ծառայությունները, ոստիկանները, զինվորականները, Ինտերպոլը: Երկրին կհետևեն նաև արբանյակից: