Նոր պայթյուն ԱՄՆ-ում, այս անգամ Ատլանտայում

Նոր պայթյուն ԱՄՆ-ում, այս անգամ Ատլանտայում

PanARMENIAN.Net - ԱՄՆ Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքի փողոցներից մեկում պայթյուն է տեղի ունցել ավտովազքի ժամանակ: Ըստ նախնական տվյալների, պայթյունի արդյունքում տուժել է մեկ մարդ, որը բացել է փողոցում ընկած փաթեթը: Պայթյունն ուժեղ չէր: Տղամարդը հոսպիտալացվել է թեթև այրվածքներով: Ատլանտայի ոստիկանությունը սկսել է հետաքննությունը: Ավելի վաղ ԱՄՆ բոլոր խոշոր քաղաքներում ոստիկանությունը բերված էր բարձր պատրաստականության աստիճանի Բոստոնի ահաբեկչությունից հետո, որին զոհ գնաց 3 մարդ, մոտ 170-ը վիրավորվեցին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---