17 ապրիլի 2013 - 13:19 AMT
Հայտնի երաժիշտ Յաննիի համերգները Երևանում տեղի կունենան ապրիլի 20-ին ու 21-ին

Հայտնի ստեղնաշարահար ու երգահան Յաննին (Յաննի Քրիսոմալիս) հանդես կգա համերգներով Երևանում: Համերգները կանցնեն Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 20-ին և 21-ին: Հայտնի երաժիշտը Երևան կժամանի ապրիլի 19-ին, իսկ ապրիլի 20-ին նախատեսված է նրա հանդիպումը լրագրողների հետ: Համերգների ընթացքում կկատարվի մոտ 20 կոմպոզիցիա: Յաննի Քրիսոմալիսը «Yanni» երաժշտախմբի հիմնադիրն է, նա կատարում է գործիքային երաժշտություն: Յաննին ծնվել է Հունաստանում 1954թ. և հայտնի է դարձել իր մեղեդիներով ստեղնաշարի ու տարբեր գործիքների համար: