ԵՄ հետ ազատ առևտրի մասին համաձայնության ստորագրումը շահավետ կլինի ՀՀ բնակչության 93 տոկոսի համար

ԵՄ հետ ազատ առևտրի մասին համաձայնության ստորագրումը շահավետ կլինի ՀՀ բնակչության 93 տոկոսի համար

PanARMENIAN.Net - Ապրիլի 17-ին Երևանում ներկայացվել են Եվրոպական հանձնաժողովի կողմից ԵՄ-ի և Հայաստանի միջև ստեղծվելիք Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱԳ) շուրջ բանակացություններին աջակցելու նպատակով իրականացվցող Առևտրի կայունության ազդեցության գնահատման նախնական արդյունքները:

Ըստ Առևտրի կայունության ազդեցության գնահատման նախնական արդյունքների, ԵՄ հետ համաձայնությունը շահավետ կլինի բնակչության 93 տոկոսի համար, քանի որ արդյունքում ակնկալվում է տնտեսական աճ, աշխատավարձերի ու եկամուտների բարձրացում, գների իջեցում, իսկ երկրի տնտեսությունը կդառնա ավելի մրցունակ, կավելանան արտահանման հնարավորությունները:

Հետազոտությամբ զբաղվում են ECORYS ընկերությունների կոնսորցիումը (Նիդերլանդներ) և CASE (Լեհաստան), իսկ հայկական կողմից երեք անկախ փորձագետ:

Գնահատման արդյունքները հայտնի կդառնան 2013թ. սեպտեմբեր-հոկտեմբերին ու կփոխանցվեն եվրահանձնաժողովին ու կառավարությանը: ԵՄ-ի և Հայաստանի միջև ստեղծվելիք Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱԳ) շուրջ բանակացությունները կավարտվեն 2013թ. նոյեմբեր-դեկտեմբերին:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---