Սահմանադրական հանրաքվեի ցանկացած ելքի դեպքում Հայաստանը կշարունակի բարեփոխումների քաղաքականությունը22 նոյեմբերի 2005 - 17:19 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 27-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի դրական արդյունքը «ավելի լայն հնարավորություններ կստեղծի Հայաստանի եվրոպական ինտեգրման համար»: Այդ մասին այսօր Լյուբլյանայում հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Սլովենիայի նախագահ Յանեշ Դռնովշեկի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ: ՀՀ նախագահը նշել է, որ «վերջին ամսվա ընթացքում Հայաստանում ծավալվել է ակտիվ քարոզարշավ, եւ տարբեր սոցիոլոգիական հարցումների արդյունքները վկայում են, որ մեր երկրի բնակչությունը դրական է ընկալել սահմանադրական փոփոխությունների գաղափարը»: «Ես հույս ունեմ, որ հանրաքվեի արդյունքը նույնպես դրական կլինի: Սակայն հանրաքվեի ցանկացած ելքի դեպքում Հայաստանը շարունակելու է բարեփոխումների իր քաղաքականությունը եւ պահպանելու է դրանց նախկին տեմպը», - ասել է Ռոբերտ Քոչարյանը, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Կոնգրեսում կոչ են արել $200 մլն հատկացնել ԼՂ-ից տեղահանվածներին և օգնել ՀՀ–ին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Ոստիկանները փակել են Կիրանցի ճանապարհը․ Բագրատ Սրբազանին նույնպես թույլ չեն տալիս մտնել գյուղ Սրբազանն, անդրադառնալով վարչապետի հարցազրույցին, ասել է, թե վերջինս «ծայրից ծայր սուտ է ասում» ՆԳՆ-ն հերքում է լուրերը, թե Տավուշից բերման ենթարկվածներին ծեծել են Նշվում է, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը Բագրատ Սրբազան. Հայաստանի կառավարությունն ու իր ղեկավարն անցել են ահաբեկnւթյան և տեռnրի Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ոստիկանները նրան թույլ չեն տալիս մտնել Կիրանց |