Ռ.Քոչարյան. 2006 թվականի հունվարին նախատեսվում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում22 նոյեմբերի 2005 - 17:38 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր Լյուբլյանայում Սլովենիայի նախագահ Յանեշ Դռնովշեկի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ «իրական հնարավորություն է տեսնում ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացը դրական ուղղությամբ տեղաշարժելու համար»: Ըստ ՀՀ նախագահի, ինքն ակնկալում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի ակտիվացում դեկտեմբերի կեսին, երբ տարածաշրջան կայցելեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ 2006 թվականի հունվարին նախատեսվում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում: «Կարծում եմ, որ հունվարի վերջին մենք կկարողանանք ավելի կոնկրետ խոսել լրագրողների հետ»,- նշել է Հայաստանի նախագահը: Ռ.Քոչարյանը շնորհակալություն է հայտնել Սլովենիայի նախագահ Յանեշ Դռնովշեկին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ակտիվ ջանքերի համար, որոնք ձեռնարկվել են Սլովենիայի կողմից ԵԱՀԿ նախագահության շրջանակում 2005 թվականին: Նա հիշեցրել է, որ Սլովենիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ Գործող նախագահ Դիմիտրի Ռուպելն այս տարի երկու անգամ այցելել է տարածաշրջան եւ կանոնավոր կապ է պահպանել Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի հետ: «Հենց ԵԱՀԿ-ում Սլովենիայի նախագահության շրջանում մեզ հաջողվեց ակտիվացնել խաղաղ գործընթացը մինչեւ այն մակարդակը, որ այսօր մենք զգուշավոր լավատեսությամբ խոսում ենք հակամարտության կարգավորման հեռանկարների մասին»,- հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչական ղեկավար․ Կիրանցի 3 խոցելի կետի սահմանազատման հարցը սառեցված է «Նույնիսկ իրենց հողից մեզ է անցել, այս պահի դրությամբ՝ լրիվ դրական է»,- նշել է նա Team-ի նոր առաջարկը․ YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ |