
Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը գտնում է, որ Վրաստանը կարող է օգնել Հայաստանին ու Ադրբեջանին լուծել նրանց խնդիրները: Այդ մասին նա հայտարարել է Բրյուսելում, ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, Վրաստանի խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:
«ՆԱՏՕ-ն ողջունում է Վրաստանում իրականացվող բարեփոխումները: Ես շատ դրական տպավորություններ ստացա և մենք կմնանք Վրաստանի հավատարիմ բարեկամները: Մենք գտնում ենք, որ Վրաստանում անպայման պետք է դատական համակարգի բարեփոխում անցկացվի»,-ասել է Ափաթուրայը, գրում է «Գրուզիա Օնլայնը»: