ԱԺ պատգամավորները` ԵԽ ԳՔ-ին. Մարտի 1-2-ի դեպքերը չեն բացահայտվում, Ադրբեջանը հայատյացություն է քարոզում

ԱԺ պատգամավորները` ԵԽ ԳՔ-ին. Մարտի 1-2-ի դեպքերը չեն բացահայտվում, Ադրբեջանը հայատյացություն է քարոզում

PanARMENIAN.Net - Այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության անդամներ Զարուհի Փոստանջյանը, Լևոն Զուրաբյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արփինե Հովհաննիսյանը, Նաիրա Կարապետյանը՝ Դավիթ Հարությունյանի գխավորությամբ, հանդիպել են Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Հայկական խորհրդարանական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը կարևոր և պատմական է որակել ԵԽ Գլխավոր քարտուղարի այցը՝ ԵԽ նախարարների կոմիտեում նախագահությունը Հայաստանին փոխանցելու նախօրեին: Թորբյորն Յագլանդը խորհրդարանական ուժերի հետ քննարկել է ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները՝ նկատելով, որ Հայաստանը լրջորեն և պատասխանատվությամբ է վերաբերվում իր գործառույթներին որպես նախագահող երկիր: ԵԽ ներկայացուցիչը նաև ծանոթացրել է իրենց նախաձեռնած՝ կազմակերպության բարեփոխումների ընթացքին՝ մասնավորապես ուղղված մոնիտորինգի գործընթացի բարելավմանը ու ԵԽ 47 անդամ երկրների միջև հավասարության ապահովմանը: ԵԽ Գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ համագործակցությունը Հայաստանի հետ էլ ավելի կսերտանա: Դրա հիմքերը, ըստ նրա, բավարար են. ԵԽ-ի և ՀՀ-ի միջև ստորագրվել է ինչպես առաջիկա տարիների գործողությունների ծրագիրը, այնպես էլ Երևանում ԵԽ գրասենյակին նոր կարգավիճակ հաղորդող Փոխըմբռնման հուշագիրը:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ԵԽ պաշտոնյային փոխանցել է իր մտահոգությունները ժողովրդավարեցման ընթացքի և ընտրությունների որակի մասին, խոսել է 2008 թ. մարտի 1-2-ի դեպքերը չբացահայտելու և խոսքի ազատության սահմանափակումների մասին: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը բարձրացրել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին ուղղված իր՝ մինչ օրս անարձագանք մնացած դիմումի հարցը: Պատգամավորը դեռ մեկուկես տարի առաջ էր հանձնակատարին ուղարկել Ադրբեջանում պետական մակարդակով ու դասագրքերում հայատյացություն քարոզելու մասին փաստեր: «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանն իր անհամաձայնությունն է հայտնել նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների վերաբերյալ՝ փաստելով Ընտրական օրենսգիրքը փոփոխելու անհրաժեշտությունը:

ՀՀԿ պատգամավոր Դավիթ Հարությունյանը նշել է, որ Հայաստանի առաջընացը ԵԽ Գլխավոր քարտուղարի նախորդ այցից հետո ակնհայտ է, 2010 թ.-ի և ներկա իրավիճակներն անհամադրելի են: Նա նշել է, որ խորհրդարանում իր կուսակցությունը ներկայացված է 53 տոկոսով, և ընդդիմությունը բավական մեծ ներկայություն ու լիազորություններ ունի օրենսդիր մարմնում՝ ամրագրված նաև Դոնթի բանաձևով: Դավիթ Հարությունյանը սա համարել է քաղաքական նոր որակ: Նա տեղեկացրել է նաև, որ մինչև տարեվերջ նախատեսվում է իրականացնել Ընտրական օրենսգրքի փոփոխություններ՝ քննարկելով բոլոր դրույթներն ու առաջարկները Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ:

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անունից Դավիթ Հարությունյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել թե ԵԽ բարեփոխումների իրականացմանը, թե Նախարարների կոմիտեում Հայաստանի արդյունավետ նախագահությանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---