Ավարտվեց «Դասավանդում են բրյուսովցիները» անգլերենի անվճար ուսուցման ծրագիրը17 ապրիլի 2013 - 22:01 AMT PanARMENIAN.Net - Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի մեծ դահլիճում այսօր տեղի է ունենացել «Դասավանդում են բրյուսովցիները» անգլերենի անվճար ուսուցման ծրագրի ամփոփումը: Ծրագիրը կազմակերպել էին ԵՊԼՀ ուսանողական խորհուրդը և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը: «Դասավանդում են բրյուսովցիները» այս տարի ստացավ Հայկյան մրցանակ որպես տարվա լավագույն միջբուհական ծրագիր: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են ԵՊԼՀ մամուլի բաժնից: Ծրագրի շրջանակներում անգլերենի դասընթացներ են անցկացրելն բուհի լավագույն ուսանողները և դրանց մասնակցեցին ՀՀ պետական ու ոչ պետական բուհերի 150 ուսանող: Ամփոփիչ միջոցառման ժամանակ տեղի է ունեցել ծրագրի հավաստագրերի պաշտոնական հանձնումը, որի ընթացքում մասնակիցներին շնորհավորել և ելույթներով հանդես է եկել ԵՊԼՀ ռեկտոր տիկին Գայանե Գասպարյանը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը, ուսանողների հետ տարվող աշխատանքների գծով ռեկտորի խորհրդական Հասմիկ Ափյանը, ԵՊԼՀ ՈՒԽ նախագահ Անահիտ Թունյանը եւ այլք: ԵՊԼՀ ռեկտոր Գայանե Գասպարյանը շնորհավորել է միջոցառման մասնակիցներին և հույս հայտնել, որ ծրագիրը շարունակական բնույթ կկրի: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը փաստել է, որ այս եզակի ծրագրի միջոցով լուծվում է միանգամից մի քանի խնդիր: Նախ ԵՊԼՀ ուսանողները լրացուցիչ հմտություններ են ձեռք բերում, իսկ լրացուցիչ լեզուներ իմանալը չափազանց կարևոր է ու օգտակար, իսկ ամենակարևորը՝ բոլորը չէ, որ կարող են գումար վճարել դասընթացների համար, այսինքն՝ «Դասավանդում են բրյուսովցիները» ծրագիրը լուծում է նաև սոցիալական խնդիր: «Դասավանդում են բրյուսովցիները» անգլերենի անվճար ուսուցման ծրագիրն իրականացվել է ԵՊԼՀ ՈՒԽ նախկին նախագահ, իսկ այժմ ուսանողների հետ տարվող աշխատանքների գծով ռեկտորի խորհրդական Հասմիկ Ափյանի նախաձեռնությամբ: Նա նշել է, որ մի քանի ամիս առաջ մեկնարկած ծրագիրը հնարավորություն է ընձեռել այդքան ուսանողի սովորել անգլերեն, իսկ ծրագրի դասավանդողներն իրենց հավաստագրերով հեշտությամբ աշխատանք կգտնեն և իհարկե մեծ պահանջարկ կունենան: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |