18 ապրիլի 2013 - 12:41 AMT
ՀԲ. Աղքատության մակարդակն աշխարհում վերջին 30 տարիներին նվազել է

Աղքատության մակարդակն աշխարհում վերջին 30 տարիներին զգալիորեն նվազել է, ասվում է Համաշխարհային բանկի հաղորդագրության մեջ: Ըստ բանկի, օրական 1,25 դոլարով ապրող մարդկանց թիվը կազմում էր մոլորակի բնակչության կեսը 1981թ. , իսկ 2010-ականներին այն նվազեց մինչև 21 տոկոս, հայտնում է Բի-բի-սին:

Ինչպես նշել է ՀԲ ղեկավար Ջիմ Են Քիմը, մոտ 1,2 մլրդ մարդ աշխարհում նախկինի պես աղքատության մեջ է ապրում: