18 ապրիլի 2013 - 12:10 AMT
Միխայիլ Մարկոսով. Առաջին որակազրկումը ևս անարդարացիորեն եմ ստացել

«Ուֆայի» հարձակվող Միխայիլ Մարկոսովը մեկնաբանել է ՌՖՄ Բողոքարկման կոմիտեի որոշումը երեք խաղի համար նշանակված լրացուցիչ որակազրկումը չեղյալ համարելու մասին:

«Ինչ խոսք, ես ուրախ եմ: Գտնում եմ, որ առաջին որակազրկումը ևս անարդարացիորեն եմ ստացել: Մրցավարները ևս մարդիկ են, կարող են սխալվել: Բայց Տրունինի հետ դրվագում նույնիսկ դեղին քարտի խախտում չկար»,-Մարկոսովի խոսքերն է մեջբերում sport-express.ru-ն: