1 փետրվարի 2003 - 18:51 AMT
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ ԵՆ ՊԱՀԱՆՋԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՔՈՒՐԴ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության քննչական բաժինը հարցում է ուղարկել «Ենի Մուսավաթ» եւ «Հուրրիեթ» ընդդիմադիր թերթերի գլխավոր խմբագիրներին` Ադրբեջանում PKK ահաբեկչական կազմակերպության ներկայացուցիչների գործունեության վերաբերյալ հրապարակումների առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, Ադրբեջանի ԱԱՆ-ն պահանջել է ներկայացնել բոլոր նյութերն ու չհրապարակված փաստերը, որոնք հաստատում են PKK-ի գործունեությունն Ադրբեջանում: Ինչպես ասվում է ԱԱՆ մամլո ծառայության հաղորդագրության մեջ, նախարարությունը ձեռնամուխ է եղել PKK-ի ահաբեկիչների հետ ադրբեջանական ընկերությունների եւ ձեռնարկությունների կապի մասին թերթերի հրապարակումներում ներկայացված փաստերի ստուգմանը: