23 նոյեմբերի 2005 - 14:12 AMT
Ռոբերտ Քոչարյանն ու Դիմիտրի Ռուպելը քննարկել են ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցը
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ Սլովենիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ Գործող նախագահ Դիմիտրի Ռուպելն այսօր բանակցություններ են անցկացրել Լյուբլյանայում: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ գործընթացը: Մասնավորապես, քննարկվել են խաղաղ գործընթացի ակտիվացման հետ կապված հարցերը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների Լյուբլյանայում կայանալիք հանդիպումը եւ միջնորդների` դեկտեմբերի կեսին նախատեսված այցը տարածաշրջան, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը: