18 ապրիլի 2013 - 17:27 AMT
Սահակաշվիլի. Վրաստանի ճակատագիրը որոշվում է նաև Ջավախքում

«Բոլոր այն խոսակցությունները, թե մենք պետք է վավերացնենք ինչ-որ նոր փաստաթղթեր, արհեստականորեն կանջատեն Ջավախքը Վրաստանից»,-հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Ախալքալաք այցելության ժամանակ:

Ըստ նրա, նա կողմ է բաց հարաբերություններին Ռուսաստանի հետ, առևտրին ու մշակութային հարաբերություններին, սակայն «խաղերը ինքնիշխանության թեմաներով, երկակի մոտեցումները Եվրոպայի հետ հարաբերությունում դժվարին խնդիրներ կառաջացնեն, եթե դա ժամանակին չկասեցվի այս տարածաշրջանում»:

«Ես դա ասում եմ լավ հասկանալով, քանի որ իրոք իմ հոգին ու սիրտն եմ նվիրել այս տարածաշրջանի զարգացմանը, նրա ամրապնդմանը Վրաստանի կազմում: Դա Վրաստանի ժամանակակից պատմության չպատմած մասերից մեկն է: Ի՞նչ է այստեղ կատարվել, ինչպես ենք այս ամենին հասել: Լուռ, առանց աղմուկի, գովազդի ու փիարի: Հիմա աղմուկ բարձրացնելով կարելի է ամեն ինչ զրոյի հավասարեցնել, եթե Վրաստանը չպահպանի ինքնիշխանությունն ու կուրսը դեպի Եվրոպա: Սա մեր ժողովուրդն է և պետք է նրան ամեն ինչով օգնել, բայց չի կարելի ուրիշներին թույլ տալ, որ այստեղ փորփրեն»,-ասել է նա: Քանի ես նախագահ եմ, դա տեղի չի ունենա, բայց միտումները մենք միասին պետք է կասեցնենք, քանի որ Վրաստանի ճակատագիրը լուծվում է այդ թվում նաև Ջավախքում»,-ասել է Սահակաշվիլին: