Կիպրոսի խորհրդարանը հատուկ նիստ է գումարել՝ նվիրված Հայոց ցեղասպանության տարելիցին

Կիպրոսի խորհրդարանը հատուկ նիստ է գումարել՝ նվիրված Հայոց ցեղասպանության տարելիցին

PanARMENIAN.Net - Կիպրոսի հայերը պատրաստվում են նշել Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցը մի շարք միջոցառումներով: Գլխավոր միջոցառումը կլինի Նիկոսիայում կայանալիք երթը Մակարիոսի պողոտայով ապրիլի 24-ին, որը կավարտվի Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտ: Սգո արարողությանը կմասնակցեն Կիպրոսի խորհրդարանի պատգամավոր Վարդգես Մահտեսյանը և արքեպիսկոպոս Վարուժան Հերհերլյանը: Ուղերձով հանդես կգա Նիկոսիայի քաղաքապետ Ստրովոլոս Լազարոս Սավիդիսը: Ապրիլի 18-ին պատգամավոր Վարդգես Մահտեսյանը հանդես եկավ Կիպրոսի խորհրդարանի հատուկ նիստին՝ նվիրված Հայոց ցեղասպանության տարելիցին, գրում է Gibrahayer-ը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---